

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, համաձայն որոնց՝ 2020 թ. հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել»,- մասնավորապես նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը
Նա նաև տեղեկացրել է, որ ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովն այժմ պատրաստում է զեկույց «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով: «Թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ աջակցելու երկու անդամ երկրներին՝ տարածաշրջանում հասնելու երկարաժամկետ խաղաղության ու բարգավաճման, և օգտագործելու է յուրաքանչյուր հնարավորություն` հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հարցերը բարձրացնելու համար»,- ասված է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի պատասխան նամակում:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…