Քաղաքականություն

Ռուբինյանը հերքում է որևէ գյուղի զիջման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե կարող է Հայաստանի տարածքից որևէ գյուղ, հող Ադրբեջանին զիջելու մասին բանավոր պայմանավորվածություն լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Նա հիշեցրեց, որ նախորդ օրը ընդդիմությունը տարածել է քննարկվող փաստաթղթի ամբողջական տարբերակը: Ռուբինյանը ևս վերահաստատեց, որ հենց դա է աշխատանքային տարբերակը: Պատգմավորը հիշեցրեց, որ վարչապետն էլ հաստատել է, որ դրան ոչ մի կից փաստաթուղթ չկա, ոչ մի գաղտնիք չկա:

«Բոլորս տեսել ենք այդ աշխատանքային տարբերակը, որի մեջ ոչ մի խոսք չկա որևէ տարածքի զիջման վերաբերյալ: Հայկական կողմը ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների ելման դիրքեր վերադառնալու դեպքում»,-ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե գյուղերի զիջման մասին բանավոր պայմանավորվածություն կա՝ Ռուբինյան վստահեցրեց՝ սուտ է, նման բանավոր պայմանավորվածություն չի եղել:

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

27 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

46 minutes ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

1 hour ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

2 hours ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

2 hours ago