Հայաստան

Նոր հաղթանակ, անպտղության հաղթահարման ևս մեկ դեպք

Անպտղությունը դատավճիռ չէ։ Հանրապետական ծննդատան վերարտադրողական առողջության բաժանմունքի վարիչ Վահան Վարդապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց ուշագրավ դեպքի մասին.

«Այսօր ե՞ս եմ ավելի ուրախ ու երջանիկ, թե՞ ապարանցի իմ այցելուն՝ 37-ամյա Ծ. Ավետիքյանը: Մեկ տարվա հետազոտման և բուժման արդյունքը այսօրվա հաստատված հղիությունն է: Ինչո՞վ է դեպքը ուշագրավ և ինչո՞ւ այն համարեցի բժշկական հաղթանակ: 6 տարի տառապելով առաջնային անպտղությամբ, դաշտանացիկլի տևական խանգարումներով, ձվարանային ֆունկցիայի խոր շեղումներով, իսկ նախորդ տարիների բուժումները հանգեցրել էին միմիայն քաշի ավելացման, ավելի խորացնելով ձվարանային ախտաբանությունը: 114 կգ քաշով (մարմնի քաշի ինդեքսը 42,5), ճարպակալում 3-րդ աստիճանի, նյութափոխանակային համախտանիշ, ինսուլինառեզիստենտություն և դրանցով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացում, գլխացավեր, հոդացավեր, քրոնիկ հոգնածություն, քնկոտություն, անկումային տրամադրություն: 6 ամսվա ընթացքում, էտապ առ էտապ կիրառվեց քաշն իջեցնող համալիր բուժում, և քաշի անկումը 32 կգ-ով արդեն նպաստեց ածխաջրային փոխանակության, լյարդային ցուցանիշների, արյան մեջ խոլեստերինային ֆրակցիաների կարգավորմանը: Վերականգնվեցին դաշտանացիկլերը, կարգավորվեց զարկերակային ճնշումը, վերացան նախկին գանգատները՝ գլխացավերը, հոդացավերը, քնկոտությունը, հոգնածությունը, վերադարձավ աշխույժ և բարձր տրամադրությունը: Ինձ հիացրեց կնոջ պարտաճանաչ և նվիրված պահվածքը, սակայն ձվարանների բնականոն գործունեության վերականգնման համար պահանջվեց ևս 7 կգ քաշի անկում հաջորդ 2 ամսվա ընթացքում: Մեր համատեղ աշխատանքի արդյունքը քաշի անկումն է 39 կգ-ով և առողջացած օրգանիզմում հղիության առկայությունը»,-պատմեց բժիշկը:

Վահան Վարդապետյանը նշեց, որ անպտղությամբ տառապող կանայք շատ հաճախ են ունենում նյութափոխանակության և նյարդահորմոնային խանգարումներ, ճարպալում, որոնց արդյունավետ կարգավորումը նպաստում է բուժման արդյունավետությանն ու հնարավորություն տալիս խուսափել անհարկի, ոչ արդյունավետ, կամ նույնիսկ հակացուցված մեթոդների ու դեղամիջոցների կիրառումից և անպտղությամբ տառապող հարյուրավոր կանայք բուժման նմանատիպ մեթոդով վայելել են մայրանալու բերկրանքը։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

14 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

15 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

15 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

15 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

16 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

16 hours ago