

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանն այսօր մասնակցել են Գորիսի Սերո Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը:
«Դպրոցն արդեն ունի նորոգված երկու մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, երկու հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։ Վերանորոգումն իրականացվել է «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի շրջանակներում: Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։ Միջոցառման ընթացքում նորոգված մարզադահլիճներից մեկում տեղի ունեցավ բասկետբոլի ընկերական խաղ դպրոցի սովորողների և «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության աշխատակիցների միջև: Սա մարզային չորրորդ դպրոցն է, որի մարզադահլիճները նորոգվել են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից»,- Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Աննա Հակոբյանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…