Քաղաքականություն
24.05.2021

«Քայլ ձիով»` պետականությունը փրկելու համար

«Քայլ ձիով»` պետականությունը փրկելու համար

Հանրային մտահոգության թիվ մեկ հարցը շարունակում է մնալ Ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտման շուրջ ստեղծված լարված իրավիճակը։

Իհարկե ադրբեջանական իշխանությունների կողմից նման քայլերը կարելի է բացատրել նրանց իմպերիալիստական հավակնություններով և նոր տարածքների զավթման ցանկությամբ, բայց բացառել այլ տարբերակներ` նույնպես չի կարելի:

Մինչ դրդապատճառներին անդրադառնալը` պետք է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը բավական լուրջ մտորումների առիթ է տալիս մեր երկրի ներկա և ապագա աշխարհաքաղաքական դիրքորոշման հարցում: Ակնհայտ է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ում հետ կապված ենք անվտանգային համագործակցության և ՀԱՊԿ պայմանագրերով, տվյալ պարագայում ընդունեց բավականին կրավորական կեցվածք և համապատասխան կերպ չարձագանքեց ստեղծված իրավիճակին:

ՀԱՊԿ երկրների համար ստեղծված իրավիճակն աննախադեպ էր, երբ կոպտորեն խախտվել է իր անդամ երկրի սուվերենությունը և վտանգի տակ դրվել նրա տարածքային անվտանգությունը: Ակնկալիքը, որ կազմակերպության անդամ պետությունները հայկական կողմի դիմումից հետո պետք է հանդես գային տարընկալումների տեղ չթողող և հստակ արձագանքով` գործնական դրսևորում չստացավ։ Սահմանային խնդրի հետ Հայաստանը փաստացի մնաց առանց իր անվտանգության երաշխավոր համարվող պետության անմիջական օգնության։

Այն, որ Հայաստանի սուվերեն սահմաանների նկատմամբ ոտնձգությունն ու տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության փորձը ոչ միայն Հայաստանի, այլ նաև միջազգային խոշոր ուժային կենտրոնների շաքերից չի բխում` անվիճելի է։ Այդ փաստի վառ ապացույց դարձան ուղիղ և միանշանակ գնահատականները հատկապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի կողմից։ Ուշագրավ է նաև Հնդկաստանի արձագանքը, որն ունի բավականին խորքային շերտեր. Հաշվի առնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ ձգվող հակամարտությունը և Պակիստանի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի ակնհայտ աջակցությունը Ադրբեջանին` կարելի է ենթադրել, որ այս իրավիճակը մեզ տալիս է հնարավորություն ձեռք բերել նոր դաշնակիցներ` հասնելով ընդհուպ մինչև աշխարհաքաղաքական բևեռի կտրուկ փոփոխության: Գուցե դա նման լինի «ձիով քայլ»-ի՝ իր ռիսկերով հանդերձ, բայց ինչպես շախմատում՝ դիվանագիտական խաղաքարերով ևս ճիշտ հաշվարկն է բեկում մտցնում վտանգավոր շրջադարձում։

Դիտարկենք հարևան Վրաստանի օրինակը․ 2003 թվականին տեղի ունեցած «վարդերի» հեղափոխությունից հետո Վրաստանը իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը բացահայտ թեքեց դեպի արևմուտք: Բնականաբար՝ դա դուր չէր գալիս Ռուսաստանին, սակայն այդ պահին 2 բևեռների միջև համեմատաբար դրական հարաբերությունները զերծ էին պահում Ռուսաստանին «պատժել» Վրաստանին: 2007 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մյունխենյան ելույթից հետո, երբ նկատվեց 2 բևեռների հարաբերությունների լարման սկիզբը, տեղի ունեցավ օգոստոսյան պատերազմը, որտեղ Վրաստանը կորցրեց 12,561 կմ տարածք և հարյուրավոր մարդկային կորուստներ: Ունենալով ծանր կորուստներ՝ վրաց իշխանություններին հաջողվեց իրավիճակից օգուտ քաղել:

Արևմտյան երկրները ամրապնդեցին իրենց հարաբերությունները Վրաստանի հետ, ինչը օգնեց վերջինիս հասնել զգալի դձեռքբերումների։ Նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել բոլոր այն հետխորհրդային երկրների մոտ, ովքեր փորձում էին դուրս գալ ռուսական վերահսկողությունից․ Մոլդովային բաժին հասավ Գագաուզիայի և Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունները, Ուկրաինային՝ Լուգանսկի, Դոնեցկի և Ղրիմի չճանաչված հանրապետությունները:

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո, պետությունը վերականգնելու և ամրապնդելու համար պետք է օգտվի ստեղծված բոլոր հնարավորություններից։ Արտաքին քաղաքականության մեջ նոր ուղեգծերի ներդրումը կարող է դառնալ ներկայիս իշխանության բեկումնային ձեռքբերումը պետականության համար պայքարի ճանապարհին։

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան