Լրահոս 24/7

Ուժգին քամին Ակունքում մոտ 40 տուն, մի քանի անասնագոմ, այգիներ ու գազատար է վնասվել

Մայիսի 24-ին, ժամը 17:24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Ակունք գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի այգին, տանիքը․ կան թուլացած կառուցատարրեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ակունք համայնքի 1-ին, 2-րդ, 4-ից 10-րդ և 33-րդ փողոցներում քամուց վնասվել է մոտ 40 տան տանիք, 2 զրուցարան, մոտ 240 պտղատու ծառ, 4 ջերմատուն (մոտ 3700 քմ), գազատար (մոտ 100 գմ), 13 տան պարիսպ (մոտ 800 քմ), 8 անասնագոմի տանիք (մոտ 400 քմ), 2 խորդանոցի տանիք, արևային ջրատաքացուցիչ, արևային էլեկտրակայան, էլեկտրական մալուխ (մոտ 600 գմ), շրջել 2 էլեկտրական սյուն, բեռնատարի կցորդիչ (սառնարան), 5 ծառ, ինչի հետևանքով փակվել են 4-րդ, 8-րդ և 9-րդ փողոցները, մասամբ դադարեցվել էլեկտրամատակարարումը և գազամատակարումը, վնասվել են 4 պատուհանի ապակիներ և մասամբ՝ «VAZ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա։

Փրկարարները գյուղի բնակիչների հետ համատեղ ծառերը հեռացրել են ճանապարհից:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

47 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

57 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

1 hour ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

1 hour ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago