Քաղաքականություն

ՀՀ ՊԵԿ նախագահը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանում

Մայիսի 23-ից երկօրյա այցով Թեհրանում է գտնվում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: 

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ իրանական կողմի հետ կայացել են մի շարք հանդիպումներ, որոնց մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման խնդիրները: 

Քննարկվել են նաև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումների հետ կապված Իրանի և Հայաստանի միջև էլեկտրոնային տվյալների փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հետ կապված հարցեր: 

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Իրանի հարկային կազմակերպության նախագահ Օմիդ Ալի Փարսայի հետ: Քննարկվել է հարկային վարչարարությունում կիրառվող առաջադեմ թվային տեխնոլոգիաների, պետության և բիզնեսի միջև թվային փոխգործակցության ամրապնդման շրջանակում կիրառվող գործիքակազմը: 

ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է նաև ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Շահրամ Ադամնեժադի հետ: Քննարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման և տրանսպորտային փոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

10 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

11 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

11 hours ago