

Հանրային քաղաքական և հասարակական կյանքում մի մոլորություն կա, թե իբր գործարարներն օլիգարրխներ են: Սրանից բխում է երկրորդ կարևոր մանիպուլացիան, երբ գործարարներին ներկայացնում են օլիգարխ և «բացառում» նրանց հանրային քաղաքական գործունեությամբ զբաղվելը:
Երեկ հայտնի դարձավ, որ հասարակական գործիչ, Հայաստանում հաջողակ մի շարք բիզնեսների հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Եվ ահա, այս հայտարարությունից հետո, հանրային քաղաքական դաշտը մանիպուլացնողները սկսեցին այս հարցը սոցցանցերում այլ տեսանկյունից դիտարկել` հերթական անգամ հանրությանը ներկայացնելով թյուր տեղեկություններ:
Խաչատուր Սուքիասյանը 2005 թվականից որևէ բիզնեսով անձամբ չի զբաղվել, եղել է ԱԺ պատգամավոր, քաղաքական և հասարակական գործիչ, և իր մասնակցությունն է ունեցել երկրում տեղի ունեցող մի շարք կարևոր միջոցառումներին:
Նախկինում բիզնեսով զբաղված անհատների գործունեությունը քաղաքականությունում հազվադեպ երեւույթ չէ։ Շատ երկրների ղեկավարներ ավելի վաղ կառավարել են ընկերություններ, խոշոր կորպորացիաներ։ Նրանք շատ մեծ հաջողություններ են ունեցել բիզնեսում, ունեն կապիտալ, բայց իրենց բիզնեսները կառավարում են այլ մարդիկ. պրոֆեսիոնալ մենեջերներն աշխատեցնում են բիզնեսը, իսկ իրական տերերը զբաղվում են հասարակական և քաղաքական գործունեությամբ:
Նմանօրինակ համաշխարհային գործիչներից են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբեգը, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և այլք։ Նրանք մեծ քաղաքականություն են մտել, երբ արդեն հայտնի գործարարներ էին և իրենց հաջողությամբ ապացուցել էին, որ ունեն և գիտելիք և փորձ:
Եթե համաշխարհային մեծ քաղաքականության մեջ իրենց ազդեցությունն ու գործունեությունը ծավալում են նախկինում հայտնի գործարարները, ինչո՞ւ Հայաստանում դա պետք է արգելվի: Խաչատուր Սուքիասյանը կառավարման ոլորտում ունի մեծ փորձ։ Պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև՝ արտադրության պետ, ապա` տնօրեն։ 1992-1994 թվականներին աշխատել է Հայաստանի Արդյունաբերության նախարարությունում՝ որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, այնուհետև` նախարարի խորհրդական։ Պետական ապարատը թողնելուց հետո ամբողջովին նվիրվել է ընտանեկան բիզնեսին, որի սկիզբը դրվել էր դեռևս 1987 թվականին։
Այսօր Խաչատուր Սուքիասյանը զբաղվում է տնտեսական քաղաքականության մշակմամբ և հետազոտությամբ։ Մերօրյա Հայաստանին պետք են նրա նման մարդիկ, ովքեր բանիմաց տնտեսագետներ են, գերազանց պատկերացնում են տնտեսական ու քաղաքական համակարգերը, ովքեր ունեն անցած ճանապարհ և իրենց գործով ցույց են տվել, որ կարող են իրենց ներուժը ծառայեցնել Հայրենիքին:
Խաչատուր Սուքիասյանի որոշումը` մտնել քաղաքականություն` պատահականություն չէր։ Որքան էլ մի քանիսին դա դուր չգա և նրանք տարատեսակ մանիպուլիացիաներով փորձեն շեղել հասարակությանը, այդ որոշումը կարևոր է հատկապես հետպատերազմյան շրջանում՝ երկրի տնտեսական քաղաքականության մշակման, դրա ամրապնդման ու զարգացման համար:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…