Քաղաքականություն

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը:  ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում, և միջնորդել է հետաձգել այսօրվա դատական նիստը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նույնպես տեղեկացրել է իր արձակուրդ մեկնելու մասին։ Դատավորը նշեց, որ Վարդևանյանի արձակուրդ մեկնելը խնդիր չի առաջացնելու, քանի որ Ռ․ Քոչարյանն ունի նաև այլ պաշտպաններ։ 

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը առարկեց՝ նշելով, որ պաշտպանների արձակուրդ մեկնելու մասին իրենք տեղեկանում են հենց դատական նիստի օրը։  Հաշվի առնելով, որ Էրիկ Ալեքսանյանի բացակայությամբ դատական նիստը չի կարող տեղի ունենալ, այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին։

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

7 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago