Քաղաքականություն
25.05.2021

Հայ ռազմագերիների հարցը հրատապ լուծում է պահանջում. Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում

Հայ ռազմագերիների հարցը հրատապ լուծում է պահանջում. Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանը (Իռլանդիա) խոսել է անցած շաբաթ Հայաստան կատարած իր այցի՝ հանդիպումների և դրանց արդյունավետության մասին:

«Զեկուցողը նշեց գերիների և պատանդ պահվող անձանց հարազատների հետ ունեցած հանդիպման, ինչպես նաև փախստականների հետ ունեցած շփումների մասին: Պարոն Գավանը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ այց կատարելը շատ կարևոր է, և որ անկախ քաղաքականությունից՝ հումանիտար խնդիրների դեպքում Արցախ այցը չպետք է խոչընդոտների հանդիպի:

Իմ ելույթում շնորհակալություն հայտնեցի պարոն Գավանին Հայաստան կատարած այցի և այստեղ ունեցած հանդիպումների համար: Շեշտեցի, որ հրատապ հարց է շարունակում մնալ հայ ռազմագերիների հարցը և արձանագրեցի, որ Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահը «թղթի կտոր» է անվանել վերջերս Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Սա ցույց է տալիս պաշտոնական Բաքվի վերաբերմունքը միջազգային հանրության կոչերի նկատմամբ, ուստի այս հարցը հրատապ լուծում է պահանջում, հատկապես հաշվի առնելով, թե ինչ վտանգներ են սպառնում մեր հայրենակիցներին Բաքվում: 

Խոսեցի նաև Սյունիքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից եկող սադրանքների և մեր պատրաստակամության մասին՝ լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինվորները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը: 

Ամփոփելիս հետևյալ հարցն ուղղեցի իմ եվրոպացի գործընկերներին. «Այժմ հաճախ է խոսվում խաղաղությունից, բայց «խաղաղությունը» լոկ բառ չէ, դա գործողություններ է ենթադրում, մինչդեռ Ադրբեջանի գործելաոճը բնավ չի տանում խաղաղության ձևավորմանը: Հարց տվեք ձեզ՝ արդյոք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հնարավո՞ր էր խաղաղության գնալ Հիտլերի հետ, հենց նմանատիպ իրավիճակ է ստեղծվել այսօր Հարավային Կովկասում Ադրբեջանի նախագահի կողմից տարվող քաղաքականության հետևանքով»,- գրել է պատգամավորը:

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան