Քաղաքականություն

Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների առավել ակտիվ և հասցեական արձագանքը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացը (նստավայրը՝ Կիև):

Նշելով, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում, նորանշանակ դեսպանն ասել է, որ երկու երկրներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, և ինքն իր հերթին առավելագույն ջանքեր կներդնի դրանք ավելի ամրապնդելու, հայ-չեռնոգորական օրակարգն առաջ մղելու համար:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Պոնորացին և մաղթել հաջողություններ:

Հանրապետության նախագահն իր ողջույններն է փոխանցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, և հույս է հայտնել, որ այն տեղի կունենա հնարավորինս շուտ:

Նախագահ Սարգսյանը և դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ, կարևորել ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող ոլորտների որոշակիացումը: Որպես համագործակցության առաջնային և մեծ ներուժ ունեցող ուղղություններ նշվել են զբոսաշրջությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մարդասիրական բնույթի հրատապ խնդիրներին, մասնավորապես ընդգծել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող և ազատությունից զրկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը:

Նախագահն անդրադարձել է նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին: Հայաստանի նախագահը նշել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային գործընկերների և միջազգային հանրության առավել ակտիվ և հասցեական արձագանքն այս խնդիրներին։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago