Քաղաքականություն

Արդեն 10 օր է, ինչ ռուսները ո՛չ Փաշինյանի նամակին են պատասխանել, ո՛չ էլ ռազմական օգնություն են տրամադրել

armlur.am | Դեռևս մայիսի 14-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է գրել Պուտինին և ռազմական օգնություն խնդրել, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

Փաշինյանը նաև նշեց, որ դա արվել է այն բանից հետո, երբ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններից հետո՝ համաձայն որոնց Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքը ՀՀ սուվերեն տարածքից, այդ պայմանավորվածությունները կատարվել են միայն մասամբ:

Նամակով ՌԴ նախագահին դիմելուց և ռազմական օգնություն խնդրելուց հետո անցել է ավելի քան 10 օր, սակայն մինչ օրս ռուսական կողմից չկա ոչ մի տեսանելի արձագանք։ Ռուսական կողմն անգամ նամակով չի պատասխանել ըստ պայմանագրի իրենից ռազմական օգնություն խնդրող իր դաշնակցին։

Ավելին, ռուսական կողմից եկող ազդակները հուշում են, որ ՌԴ-ն չի էլ շտապում պատասխանել իրեն ուղղված նամակին, կամ ռազմական օգնություն ցուցաբերել իր դաշնակից Հայաստանին։ Իսկ արդյոք ՌԴ-ում գիտակցու՞մ են, որ նամակին չպատասխանելու կամ ՀՀ-ի ռազմական օգնության խնդրանքին չարձագանքելու դեպքում վտանգում են հենց Ռուսաստանի հեղինակությունը։

Եթե անգամ իր ռազմական դաշնակցի սահմանները խախտվելու դեպքում տարածաշրջանում իշխող Ռուսաստանը չի պատրաստվում օգնության ձեռք մեկնել Հայաստանին, հարց է ծագում, ապա էլ ո՞ր դեպքում են ռուսները պատրաստ օգնել, կամ էլ ո՞ր օրվա համար են։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago