

Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նախընտրական պայքարի ծավալմանը զուգընթաց, վերջին օրերին նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի՝ տարբեր տրամաչափի մնացուկների կողմից հասարակության մեջ շրջանառվում են կեղծ տեղեկություններ այն մասին, իբր մեր կուսակցության կողմից քաղաքացիներին փող է բաժանվում։
Սույնով հայտարարում ենք, որ վերը նշվածը բացի լկտի եւ անբարոյական սուտ լինելուց, ուղղված մեզ վարկաբեկմանը, որպես նախընտրական պայքարի ակտիվ մասնակցի, այլեւ փորձ է ստվեր գցել ընդհանրապես ընտրական գործընթացի վրա։
Մենք դատապարտում ենք նման քստմնելի պահվածքն իրենց քաղաքական ուժեր համարող քրեական տարրերի կողմից եւ վստահ ենք, որ հասարակությունը քաջատեղյակ է, որ նման գործելակերպը խորթ է մեր կուսակցությանը եւ սկզբունքորեն մերժելի։ Պետությունը շարունակաբար թալանելու հնարավորությունից զրկված, հասարակության կողմից միանշանակորեն եւ անդառնալիորեն մերժված, բայցեւ քաղաքականությամբ դիմակավորված՝ ռեւանշի ձգտող կրիմինալը վաղուց է ապացուցել քաղաքացիներին, որ միայն ինքն է ընդունակ՝ նախընտրական ժամանակաշրջանում փող բաժանելով անարգել քաղաքացիներին եւ ապականել հասարակական մթնոլորտը։
Մեր քաղաքացիներին կոչ ենք անում տուրք չտալ նման կարգի ապատեղեկատվությանը եւ հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ մեկընդմիշտ ցույց տալ քաղաքականացված կրիմինալին իր տեղը քաղաքական աղբանոցում։ Իշխանություններին եւ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում ընտրական գործընթացի նկատմամբ նման ոտնձգության վրա եւ կոչ ենք անում ամենայն պատասխանատվությամբ պատշաճ վերահսկողություն հաստատել ընտրական գործընթացի վրա։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…