

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան):
Հանդիպման առանցքում էին մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չանսալով և արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների՝ ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ:
Արա Այվազյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…