7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հա լավ, էլ ո՞նց ասենք …
Հայաստանի նախաձեռնած, ՀԱՊԿ պայմանագրի 2֊րդ հոդվածով սկսված խորհրդակցությունները հիմք չեն ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության՝ Ադրբեջանի նկատմամբ ազդեցության լծակ լինելու համար։
Եթե դրանց արդյունքում ընդամենը ցանկանում եք, որ ՀԱՊԿ֊ն հայտարարի Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, ուժի կիրառման և տարածքային ամբողջականության խախտման փաստը, ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ Հայաստանն՝ ինքը պիտի դա անի։ Իսկ դա անելու ընթացակարգը գաղտնիք չէ, սահմանված է միջազգային իրավունքով։
Դա միայն հայտարարելը չէ, այլ հայտարարելն է ՀԱՏՈՒԿ ընթացակարգով։ Հայաստանն ընդամենը պիտի դիմի ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ՝ ասելով, որ ինքը ենթարկվել է հարձակման, իր նկատմամբ ուժ է կիրառվել, իր տարածքային ամբողջականությունը խախտվել է …
Դրանից հետո ՀԱՊԿ֊ն՝ որպես ՄԱԿ֊ում գրանցված տարածաշրջանային անվտանգային համակարգ, կկարողանա ավելի 《անկաշկանդ》 լինել այն հարցում, ինչն իրենից ակնկալում ենք …
Հ.Գ. Ի զարմանս ոմանց՝ ասեմ, որ միջազգային իրավունքն ունի գործողությունների հերթականության ընթացակարգեր, և 《ձիուն սայլի հետում դնելով՝ սայլն առաջ չեք տանի》։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…