

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Երևանում հանդիպել է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Արաբկիր համայնքների քաղաքացիների և դաշինքի՝ մայրաքաղաքի ակտիվի հետ։ Հանդիպման ընթացքում Քոչարյանն ասել է․
«Այս կառավարության գործունեության թերացումներն այնքան շատ են, որ չես կարող պատկերացնել, թե երեք քայլով հնարավոր է ինչ-որ բան շտկել։ Չկա այնպիսի ոլորտ, որտեղ մենք խնդիրների մեջ խրված չլինենք։ Վերջերս իմ ունեցած հանդիպումներից հետո հասկացա, որ այս խնդիրների խորությունն ու ծավալն այնպիսին է, որ սրա տակից դուրս գալը լրջագույն աշխատանք, էներգիա և պատասխանատվության բարձր զգացում է պահանջելու։
Բոլոր ուղղություններով պետք է շարժվենք։ Առաջինը՝ պետք է գնահատենք հասցված վնասի չափը, հետո վերականգնել կառավարելիությունը, կառավարման ճգնաժամը ամեն ոլորտում է, երրորդը՝ վառվող հարցերի կարգավորումն է լինելու։ Ամբողջ կառավարությունը պետք է աշխատի։ Պետք է ասեմ, որ չեմ նախանձում կառավարության որևէ անդամի, որն ինձ հետ պետք է աշխատի։ Չգիտեմ՝ ով կդիամանա, ով՝ ոչ, բայց ես հաստատ կդիմանամ․․․այս իշխանությունը փորձել է իմ դիմացկունությունը ստուգել։ Ասել եմ, որ փոշմանելու են, որ ընդհանրապես առնչվել են ինձ հետ»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…