Քաղաքականություն

Ոմանք սահմանների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն ԳՇ-ն սարքել էին քաղաքական քննարկումների գրասենյակ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վանաձորցիների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ սահմաններում ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով՝ Սոթքից Խոզնավար սահմանին ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ոմանք սահմանների պաշտպանությամբ զբաղվելու փոխարեն Գլխավոր շտաբը սարքել էին քաղաքական քննարկումների գրասենյակ:

«2020թ. պատերազմից հետո իմ առաջին հրամանը ԳՇ պետին եղել է հետևյալը՝ օր ու գիշեր զբաղվել սահմանային նոր հատվածի կահավորմամբ: Բայց ամեն անգամ ես տեսնում եմ, որ իրենք, որ ԳՇ պետն ու տեղակալը ոչ թե իրենց գործով են զբաղված, այլ՝ քաղաքականությամբ Սերժի հետ, Ռոբերտի հետ, էս մի կուսակցության հետ, էն մի կուսակցության հետ, և փետրվարի 25-ին հանդես եկան իմ ու կառավարության հրաժարականի պահանջով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ինքն այն ժամանակ բոլորին զգուշացրել է՝ անվտանգային լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած: 

«Ամբողջ բանակը զբաղված էր քաղաքական ինտրիգներով: Ես իմացել եմ՝ բանակում ով, ում համախոհն է, բայց 2018թ. վարչապետ ընտրվելով ես ասել եմ՝ բանակը պետք է լինի անձեռնմխելի»,- նշեց նա: 

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

3 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago