Քաղաքականություն

Մարուքյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Արա Այվազյանի հրաժարականը սխալ է

 ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է անում պաշտոնակատար անձանց գիտակցել, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում և այս ստեղծված իրավիճակում ցանկացած նախարարի պաշտոնակատարի հրաժարական սխալ է համարում, քանի որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արա Այվազյանի հետ կապված որևէ տարաձայնություն եղե՞լ է Անվտանգության խորհրդի նիստում:

«Ընդհանրապես խոսակցություն չի եղել իր հետ կապված: Այն հատվածը, որն իր հետ կապված էր, երբ վարչապետի պաշտոնակատարն ասում էր, որ ԱԳ նախարարին հանձնարարել է, ԱԳ նախարարն էլ գլխով էր անում, ուղիղ եթերում կա: Մնացած մասով որևէ բան չի եղել: Եվ ես զարմացած էի, որ հետո իմացա, որ հրաժարական է տվել․․․Ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար: Եվ նախարարի հրաժարականը, և ցանկացած այլ նախարարի հրաժարականն այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում»,-ասաց Մարուքյանը:

Նա կարծում է, որ ճիշտը հանրապետությանը ծառայել շարունակելն է, ոչ թե ամենածանր պահին դուրս գալ և այդ բեռը թողնել օդում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago