

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։
Սիրելի՛ երեխաներ,
Այսօր ձեր մանկության պաշտպանության պաշտոնական օրն է:
Բայց այն նախ և առաջ հիշեցում է մեզ՝ մեծահասակներիս, որ ձեզ ու ձեր մանկությունը պաշտպանելու ջանքերն անարդյունք կլինեն, եթե Հայրենիքը՝ մեր սահմանը, մեր երկիրը, մեր տունը, մեր բակը խաղաղ և անվտանգ չլինեն:
Միայն այդպիսի հայրենիքում դուք կարող եք իրականացնել ձեր և ձեր ծնողների, ձեր պապիկների ու տատիկների երազանքները:
Սիրելի՛ ծնողներ,
Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են: Նրանք անկեղծորեն հավատում ու վստահում են ձեզ՝ իրենց ծնողին, իրենց ընտանիքին, անկեղծորեն ուրախանում են անգամ ամենափոքրիկ հաջողության համար, անկեղծ հույսով ու հավատով շարժվում են առաջ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ նոր են քայլել սովորում…
Մենք իրավունք չունենք որևէ կերպ կասկածի տակ դնել նրանց ի ծնե անկեղծությունը: Ավելին, մեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ պետք է պատասխանատու և հանձնառու լինենք, որ նրանց մեջ երբեք չխաթարվի հավատը, չկորչի հույսը, չսասանվի վստահությունը: Այդպես մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպես կդաստիարակենք սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը:
Սիրելի՛ երեխաներ,
Ես հավատում եմ, որ դուք մեր երկիրը դարձնելու եք շատ ավելի լավը:
Հավատում ու մաղթում եմ, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ ու անվտանգ երազելու, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:
Մաղթում եմ, որ ձեր հետագա կյանքում ապրեք իրականության վերածված երազանքի աշխարհում, որն այդպիսին կդառնա նաև հենց ձե՛ր մտքի, գաղափարի ու աշխատանքի շնորհիվ:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…