

Բոլորիս համար առաջնային են ազգային շահերը՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի երեկվա հայտարարություններին: Հիշեցնենք՝ նախարարի պաշտոնակատարն իր հրաժարականը մեկնաբանել էր՝ ասելով, որ այդ քայլին է դիմում, «որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»:
«Եկեք հասկանանք պահի լրջությունը: Եվ ընդհանրապես, ես չեմ կարող հասկանալ՝ ինչպես կարելի է անվերջ տարածել լուրեր, թե կա գաղտնի փաստաթուղթ, գաղտնի հավելված: Չկա նման բան: Ինչ քննարկվում է, առավելագույնս հրապարակային է: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել ու վստահեցնել, որ չի կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի»,- ասաց Գրիգորյանը:
Արա Այվազյանից հետո հրաժարական ներկայացրեց նաև փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, և հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ սա այլ գերատեսչությունների վրա էլ տարածվի, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Այս պահին չկա նման մտավախություն»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…