Լրահոս 24/7

Ադրբեջանում սկսվել է 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու գործով դատավարությունը

Ադրբեջանում սկսվել է հայ ռազմագերիներից երկուսի՝  Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը:

Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում սկսվել է դատարանի նախապատրաստական նիստը,  պարզվել են մեղադրյալների և տուժողների անձնական տվյալները: Քրեական գործը գտնվում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի վարույթում: 

Հայ ռազմագերիները նշել են, որ 1994 և 2020 թթ. եղել են Լեռնային Ղարաբաղում: 
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 9-ին:

52-ամյա Լյուդվիգ Մկրտչի Մկրտչյանն ու 54-ամյա Ալյոշա Արամայիսի Խոսրովյանը  գերեվարվել են ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին: 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, շինծու գործով նրանք մեղադրվում են ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1990-ականներին, ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» համար:

Քրեական գործի քննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի ռազմական դատարան: Գործում որպես «տուժող» ներառվել է 12 ադրբեջանցի: Գործը գտնվում է դատավոր Էլբեյ Ալլախվերդիևի վարույթում:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

44 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago