Հունիսի 2-ից ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Կոպիրկինը ծանոթացել է Գորիս-Կապան (Որոտան, Շուռնուխ) ավտոճանապարհի երկայնքով սահմանային հատվածում տեղակայված անցակետերում հայ և ռուս սահմանապահների ծառայության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից իրականացվող առաջադրանքների առանձնահատկությունների հետ:
Մարզի մայրաքաղաքի մուտքի մոտ Սերգեյ Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը ՌԴ դեսպանին ներկայացրել է քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև Ռուսաստանին երախտագիտություն է հայտնել շրջանի անվտանգությունն ապահովելու գործում սահմանապահների մասնակցության համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…