Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ադրբեջանական տարբեր հարթակներում ինչ-որ ժամանակ տեղադրված տեսանյութեր են՝ հայ գերիների ու ռազմագերիների մասնակցությամբ:
Զեյնալյանը նշել է, որ տեսանյութերը հրապարակում է, քանի որ դրանցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս: Ճանաչելու դեպքում՝ իրավապաշտպանը հորդորում է կապվել իրենց հետ։
«Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:
Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում:
Սիրանուշ Սահակյան + 374 94 907002
Արտակ Զեյնալյան + 374 91 193526»,-ասված է գրառման մեջ:
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…