Կրթություն

Վահրամ Դումանյանը շնորհավորել է շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտությաբն, մշակույթի ու սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շոնրհավորական ուղերձ է հղել՝ բարի երթ մաղթելով շրջանավարտներին: Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ շրջանավարտներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Կյանքի այս կարևոր փուլը ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա ճանապարհը, որն այս պահին շրջադասային է ու որոշիչ: Եվ կյանքի կարևորագույն այս խաչմերուկում ՀՀ կառավարությունն աջակցում ու սատարում է ձեզ ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ որակյալ կրթություն ձեռք բերելու, ինքնաիրացվելու, անհատական կարողությունները զարգացնելու և դրսևորելու հարցերում:

Փորձի ու գիտելիքի ձեռքբերման այս նոր ճանապարհին ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ մաղթում եմ ձեզ կամք և համառություն. սիրե՛ք ձեր մասնագիտությունը՝ լինեք բժիշկ, թե ուսուցիչ, փրկարար, թե պարուսույց, արհեստավարժ եղե՛ք ձեր ոլորտում՝ անկախ դժվարություններից: Դուք արդեն ապացուցել եք, որ միասնաբար կարող ենք դիմակայել ժամանակի մարտահրավերներին՝ հաղթահարելով և ապահովելով կրթության շարունակականությունը համավարակի ու պատերազմի պայմաններում: Թող ձեր համառությունն ու միասնականությունը միայն հաղթանակներ կերտեն:

Հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ, ձեզ ևս շնորհավորում եմ այս պայծառ տոնի առիթով: Շնորհակալ եմ ձեր ջանքերի ու նվիրումի, այս օրերին ծառացած խնդիրները միասնաբար լուծելու պատրաստակամության համար: Վստահ եմ՝ ձեր տված փորձն ու գիտելիքն ուղենշային կլինեն մեր շրջանավարտների՝ որպես հայրենանվեր քաղաքացիներ ձևավորման գործում:

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր ուժն ու եռանդը ծառայեցրե՛ք հայրենիքի բարօրությանը, մեր պետության կայացմանն ու արժանապատիվ ապագային: Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ և բարի երթ:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

10 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

11 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago