«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեսյսբուքյան իր էջում գրել է․
Վարչական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի։ ԿԸՀ-ն, հիշեցնեմ, որոշել էր հեռացնել Քոչարյանի «Հայաստանը կառուցելիս» և «Կյանք և ազատություն» պաստառները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացուցիչ չի ուղարկել դատական նիստին և լուրջ գործողություններ չի ձեռնարկում` իր որոշումը պաշտպանելու համար։Խիստ մտահոգիչ է, որ ԿԸՀ-ն, որը սովորաբար նույնիսկ չնչին գործերով է ներկայանում դատարան ու պնդում իր մոտեցումները, այժմ չի պաշտպանում` Քոչարյանի պաստառները հանելու իր որոշումը։
Զարմանալի չէ Քոչարյանի մոտեցումը, ըստ որի իր դեմքով պաստառները իր քաղաքական ուժի հետ չի ասոցացվում։ Բայց անընդունելի է ԿԸՀ-ի անտարբերությունը։Պաստառները, որոնք ակնհայտորեն քարոզչական են ու խախտում են հավասարության սկզբունքը պետք է հանվեն ու ԿԸՀ-ն պետք է պնդի իր մոտեցումը։
Հ.Գ. Հավելեմ, որ սա հին պրակտիկա է. Վարչական մարմինը, ձևական առումով ու չուզենալով, կատարում է իր պարտականությունը (ընդունում է որոշում), բայց չի պաշտպանում այն դատարանում ու հեչ դեմ չի, որ այն անվավեր ճանաչվի։«Անկախ Դիրորդ» դաշինքը շարունակում է վերահսկել վարչական դատարանում ընտրական վեճերի քննությանը։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…