

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ անվավեր ճանաչվեց: Որոշումն ընդունվեց ԿԸՀ այսօրվա նիստի ժամանակ: Սա նշանակում է, որ հետախուզման մեջ գտնվող Պողոսյանը չի կարող մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Պատճառն այն է, որ Պողոսյանը վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու պահանջին չի համապատասխանում, իսկ նրա ներկայացրած փաստաթղթերը, թե սովորել է Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանում, հերքվել է համալսարանի կողմից՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հարցմանն ի պատասխան:
Նշենք, որ մինչ այդ էլ Պողոսյանը Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանում սովորելու վերաբերյալ էր փաստաթուղթ ներկայացրել, որը դարձյալ հերքվել էր: Նա դատի էր տվել Անձնագրային եւ վիզաների վարչությանը եւ մինչ այդ հերքումները ստանալը տեղեկանք էր ստացել վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ, սակայն հետագայում՝ այդ հարցումների պատասխանները ստանալուց հետո, նրա գրանցումն անվավեր ճանաչվեց:
Միհրան Պողոսյանը 2019 թվականից հետախուզման մեջ է գտնվում՝ մեղադրվելով խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…