Հայաստան

Համայնքային հողամասերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ վարձակալության հանձնելու վերաբերյալ երկու քրգործ դատարան է ուղարկվել

Շիրակի մարզում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու գործարքներում պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործ ուղարկվել է դատարան:

Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազությունում 2020 թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ջրաձոր համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն 2009 թ. փետրվարի 25-ին Երևան քաղաքի մի բնակչի հետ կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.6 հա մակերեսով հողատարածքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 25 տարի ժամկետով, տարեկան ընդամենը 4680 ՀՀ դրամ վարձավճարով վերջինիս հանձնելու պայմանագիր:

Դրանից ընդամենը 1 ամիս անց նշված քաղաքացին այդ հողամասից միայն 0.02 հա տարածքը 24 տարի ժամկետով կնքված  ենթավարձակալության պայմանագրով, մոտ 8.5 անգամ բարձր գնով՝ ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկին, այնտեղ վերջինիս կողմից տեղադրվել է ալեհավաք կայան: Արդյունքում՝ այդ 2009-2016 թթ. նշված անձն ստացել է շուրջ 3.6 մլն ՀՀ դրամ գումար, իսկ համայնքը զրկվել է իրեն պատկանող հողամասից կայուն ֆինանսական մուտքեր ապահովելու հնարավորությունից: 

Նշված առերևույթ հանցավորն արարքը կատարելու համար Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 2.5 մլն ՀՀ դրամը:

2020 թ. մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Հողմիկ համայնքի նախկին ղեկավար Ա.Կ.-ն, տեղեկացել է հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների մեկի կողմից համայնքի տարածքում ալեհավաք կայան տեղադրելու և շահագործելու մտադրության մասին: Դրանից հետո ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի իրեն ծանոթ աշխատակցի քրոջ հետ 2009 թ. ապրիլի 30-ին Ա.Կ.-ն կնքել է համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով՝ տարեկան 4600 ՀՀ դրամ վարձավճարով, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վերջինիս վարձակալության հանձնելու մասին պայմանագիր:

Ապա, գործարքից ընդամենը 7 օր անց 24 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա վարձակալ անձը նշված հողամասի մի փոքր հատվածը՝ 0,02 հա չափով, ավելի քան 100 անգամ բարձր գնով՝ տարեկան 480.000 ՀՀ դրամ վարձավճարով, հանձնել է հեռահաղորդակցության ոլորտի ընկերությանը: Դա այն դեպքում, երբ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրով նախատեսված է եղել պահանջ` հողամասն օգտագործել բացառապես գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, իսկ այդ պահանջի չկատարումը հանդիսացել է պայմանագիրը համայնքապետարանի կողմից միակողմանի և վաղաժամկետ դադարեցնելու հիմք, ինչը սակայն, ակնհայտ խախտման պայմաններում չի արվել:

Արդյունքում ենթավարձակալության հանձնած անձի ընտանիքը 2009-2016 թթ. ընթացքում ստացել է 3.6 մլն ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, իսկ նույն ժամանակահատվածում համայնքը, որպես վարձակալության վճար, ստացել է ընդամենը 36.800 ՀՀ դրամ գումար:

Հողմիկ համայնքի նախկին ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք: Մինչդատական քրեական վարույթի ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1.750.000 ՀՀ դրամը:

Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է նշված երկու գործերով մեղադրական եզրակացությունը և քրեական գործերն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

10 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

11 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

11 hours ago