

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունը առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին:
Առնո Բաբաջանյանի երգերի միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Գալա համերգի շրջանակում ելույթ կունենան մրցույթ-փառատոնի հաղթողները, տեղի կունենա մրցանակների հանձնման արարողություն:
Տեղեկացնենք, որ առցանց մրցույթ-փառատոնին մասնակցել է 69 կատարող՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայի Հանրապետությունից, Վրաստանից:
Մասնակիցները հանդես են եկել 3 տարիքային խմբերում: Գլխավոր մրցանակի է արժանացել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Նարինե Մաթևոսյանը (Աննա Մուսայելյանի մասնագիտական դասարան): Տարբեր տարիքային խմբերում 1-ին մրցանակի են արժանացել 7 մասնակից, 2-րդ մրցանակի՝ 15 մասնակից, 3-րդ մրցանակի՝ 12 մասնակից: Պատանի և երիտասարդ կատարողներին տրվել են նաև 4-րդ և 5-րդ մրցանակներ և խրախուսական դիպլոմներ:
Նշենք, որ մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…