Քաղաքականություն

«Գիր ղուշ կգցենք, կորոշենք». ՀԱԿ-ը՝ Քոչարյանի՞ն, թե՞ Փաշինյանին կընտրի վարչապետ, եթե խորհրդարան անցնի

Եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, որ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշներն էլ, եւ որեւէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնան կոալիցիաներ ձեւավորելուն: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին:  

«Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաների, թեեւ դրանք Հայաստանի համար նոր պրոբլեմներ ստեղծելու մի երեւույթ է, որը կարող է 6 ամիսը մեկ փոխվել, եւ կընկնենք այն երկրների ցանկը, որոնք տարին 1-2 Կառավարություն են փոխում: Վատ տարբերակ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե, պետք է փորձենք»,- նշեց Տեր-Պետրոսյանը:

Հարցին՝ եթե ՀԱԿ-ը ընտրվի եւ խորհրդարանում ներկայացվածություն ունենա, եւ այնտեղ լինեն Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը իր դաշինքով, ու վարչապետի ընտրության հարց դրվի, կընտրի Քոչարյանի՞ն, թե՞ Փաշինյանին, նա պատասխանեց.

«Գիր ղուշ կգցենք, կորոշենք, էդ հիմիկվա խոսելու բան չէ: Կստեղծվի նոր իրավիճակ, եւ այնտեղ, կարծում եմ, մենք լուրջ կվերաբերվենք այդ իրավիճակին ու կփորձենք սխալ որոշում չկայացնել»:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago