Լրահոս 24/7

Կարևոր է վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթաց. ԱՄՆ պետքարտուղարի օգնական

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժմանը և պահպանվող սահմանային լարվածությանը:

«Շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ Վաշինգտոնից, ԱՄՆ կառավարությունից արված հայտարարությունների մեջ: Կցանկանայինք, որ կողմերը հետ քաշվեն մայիսի 11-ի դիրքեր, վերատեղակայվեն այնտեղ, որտեղ մայիսի 11-ին էին, որպեսզի կարողանանք խուսափել նման բախումներից։ Չսահմանազատված սահմանին առկա են զորքեր, որոնք շատ մոտ են իրար, և անխուսափելի է, որ խնդիրներ, բախումներ, վիրավորներ, մահեր չլինեն։ Ցանկանում ենք տեսնել զորքերի հետքաշում, որպեսզի այդչափ մոտ չլինեն միմյանց։ Այժմ որևէ պատճառ չկա ռազմական նման տեղաշարժերի համար։ Հետո կցանկանայինք տեսնել սահմանազատում, սակայն ավելի կարևոր է զորքերը հետ քաշել, որպեսզի հակամարտությունը հնարավոր լինի ամբողջովին լուծել»,- նշել է Ֆ. Ռիքերը:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային առաջարկին՝ միջազգային դիտորդներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ «Խաղաղապահ որոշակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մի մասն էր, որը տարիների ընթացքում քննարկվել է։ Կարևոր է, որ վերադառնանք գործընթացին և տեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել հակամարտության ավարտին։ Համանախագահները կարող են ստեղծարար լինել՝ աշխատելով երկու կողմերի հետ»,- նշել է նա:

Ռիքերը կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերությունները։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր և վստահություն է հայտնել, որ այստեղ շատ պայծառ ապագա կա։

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

7 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago