

Այսօր Մասիս քաղաքում անցկացրած քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց համագործակցել իրավապահների հետ և օգնել բացահայտել ընտրակաշառքի դեպքերը։
Նա նշեց, որ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կան ձերբակալության դեպքեր։
«Նրանք կալանքի տակ են, արժի ծափահարել: Ձերբակալվել են նաև ընտրակաշառք ստացողները, բայց քանի որ ընտրակաշառք ստացողները համագործակցել են իրավապահների հետ, մանրամասն ցուցմունքներ են տվել, նրանք ազատվել են քրեական պատասխանատվությունից»,-ասաց Փաշինյանը:
«Այս երկու օրը բոլոր ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը, որպեսզի այնտեղ հանգստանան: Թավիշի ժամանակներն ավարտվում են, ժողովուրդ ջան: Այսօր կան, այսպես ասած, «ընտրատասովշիկներ», տարբեր պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ովքեր իրենց վատ են պահել ու շարունակում են վատ պահել»,-ասաց Փաշինյանը՝ ցույց տալով ձեռքի մուրճը:
«Այս գործիքը գիտե՞ք ինչի համար է, սա ժանգոտ մեխերը հանելու համար է, հունիսի 21-ից անձամբ եմ զբաղվելու ժանգոտած մեխերով, այդ թվում այս մարզի: Դրա համար պետք է, որպեսզի հունիսի 20-ին գնաք ընտրատեղամասեր, վերցնեք քվեաթերթիկ համար 3-ը: Ես չեմ ասում, որ գնաք ու քվեարկեք մեր օգտին, ասում եմ գնացեք ու քվեարկեք ձեր օգտին»,-ասաց Փաշինյանը։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…