Քաղաքականություն

Բերել եմ 20 մլրդ դոլար վարկ` 1%-ով, որը չեն ընդունել. Գագիկ Ծառուկյան

Այսօր Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ ԲՀԿ առաջնորդ, կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մեր ժողովրդի վիճակը շատ ծանր է, պարտքերի, վարկերի, տոկոսների, տույժ տուգանքի տակ է, ուստի այս վիճակում հզոր պետություն չենք կարող ունենալ:

«Ես ասում եմ խնդիրը եւ դրա լուծումը: Կետ առ կետ կարող եմ ներկայացնել, ես դեռ քիչ եմ ասում, ավելի շատ կարող ենք անել: Այսօր Փաշինյանը ներկայացնում է, որ Ծառուկյանը ասում է ժողովրդին 2 մլն մարդու մինչև 3 մլն դրամ վարկերը ո՞նց կլինի, որ ներում շնորհեն՝ բանկերը կտրաքեն: Այո, եթե դա թողնենք բանկերի վրա, բանկերը կտրաքեն, և տնտեսությունը կավիրվի: Բայց ես չեմ ասել, որ այդ 3 մլն դրամները կմնան բանկերի վրա, ոլորտի զարգացման համար գումարներ պետք է բերենք:

Հեղափոխությունից հետո ես բերել եմ 20 մլրդ դոլար վարկ 1 տոկոսով, կարող եք Ջավադյանին (ԿԲ նախկին նախագահ) հարցնել, որը չեն ընդունել: Այն էլ 10 տարով, որ առաջին 2 տարին մայր գումար պետք է չվճարվեր, միայն տոկոսը պետք է տային: Առանց գումար բերելու տնտեսություն չի զարգանա, տնտեսությունը չի հզորանա, և չենք կարող ապահովել ո՛չ մեր հայրենիքի անվտանգությունը, և ո՛չ էլ տնտեսության զարգացումը, այլ գումար պետք է բերվի»,- ասաց Ծառուկյանը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago