

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով նիստին: Նախարարի պաշտոնակատարը իր խոսքում մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմագրավելու գործընթացում Հայաստանի առողջապահական համակարգն օգտագործել է ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրերի շրջանակներում ստեղծված կարողություններն ու ուղիները, որոնք կարևոր նշանակություն են ունեցել COVID-19-ի դեմ պայքարում:
Անահիտ Ավանեսյանն հատկանշել է, որ գլխավոր ասամբլեայի հռչակագիրն ընդգծում է ՁԻԱՀ-ը որպես առողջապահական սպառնալիք կանխելու և դեպի Agenda 2030-ը առաջընթացն արագացնելու համար անհրաժեշտ հիմնական մոտեցումներն ու քայլերը: Քիչ երկրներ են կարողացել նույնիսկ մասամբ հասնել նախորդ հռչակագրում սահմանված նպատակներին, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ նոր հռչակագիրը հաշվի առնի անդամ պետությունների առաջնահերթությունները և ռազմավարական նպատակները:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի հարցերի ամբողջական նիստն ու նախարարի պաշտոնակատարի ելույթը կարող եք դիտել հետևյալ հղումով:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…