Քաղաքականություն

Սյունեցու կամքն ազատագրված է

Քարոզարշավի ավարտը մասնակից ուժերի համար «խաղաքարտերի» բացման ժամանակն է: Ավանդական դարձած մարզային այցելություններից ամենասպասվածն ու ինտրիգայինը Սյունիքի մարզն է, որը հետպատերազմյան շրջանում ակտիվորեն շահարկվում էր քաղաքական նպատակներով։ Ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանի աղմկահարույց այցը Սյունիք բաց հարցեր թողեց․ հասկանալի էր, որ իրենց ընդդիմություն որակած նախկին ղեկավարությունը Սյունիքում սեպարատիստական տրամադրությունների ապահովման համար պատրաստ է ամեն ինչի:

Այս բոլոր հանգամանքները բացատրում են «Հայաստան» դաշինքում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հայտնվելը և դաշինքի դեմքերից մեկը դառնալը: Սյունիքում ազդեցիկ ուժ ունենալը անչափ կարևոր ակտիվ է իշխանության ծարավ Ռոբերտ Քոչարյանի համար: Ամիսներ առաջ վարչապետի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանությունները մինչ օրս հրճվանքի տեղիք են տալիս նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, ովքեր, չունենալով իրենց մեջքի ետևում ոչ մի դրական հիմք, ստիպված են հպարտանալ նման իրադարձություններով:

Ակներև է, որ վերջինները ակնհայտ սադրանքների պետք է գնային Փաշինյանի հաջորդ այցի ժամանակ: Փաշինյանի կողմից ղեկավարող ուժի մարզային այցը Սյունիք քարոզարշավի վերջին օրերին զինաթափեց  սխրանքների պատրաստվող «ընդդիմադիրներին», որոնք համայնքապետերի, այսպես կոչված՝ թաղային հեղինակությունների կամ այլ «տասովշիկների» օգնությամբ պետք է խոչընդոտեին սյունեցիներին մասնակցել Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, իսկ արդեն անձամբ իրենք՝ ամենավստահելիների հետ միասին, անցնեին ավելի կտրուկ գործողությունների՝ ընդհուպ մինչև ֆիզիկական սպառնալիքների կամ փողոցային լեքիսկոնի կիրառմամբ դիմավորել Փաշինյանին:

Սակայն Փաշինյանը, թողնելով Սյունիքը որպես քարոզարշավի եզրափակիչ մաս, խառնեց ընդդիմության բոլոր խաղաքարտերը: Մնացած բոլոր մարզերում ստանալով դրական ընդունելություն և հրավիրելով բազմամարդ հանրահավաք-երթեր՝ Փաշինյանը կոտրեց Սյունիքում սպառնալիքների շղթայով ձևավորված մթնոլորտը և սյունեցիներին վստահություն ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ: Բանը հասավ նրան, որ նույնիսկ նախորդ այցից հետո խուլիգանություններ կազմակերպելու մեջ ներգրավված Մեղրիի համայնքապետը, որը նաև «Հայաստան» դաշինքի ցուցակում է, ստիպված եղավ հայտարարել, որ իրենք չեն պատրաստվում դիմավորել Փաշինյանին՝ այդպիսով փորձելով քողարկել տապալված պլանը: Անկման վերջնակետ դարձավ Փաշինյանի ցույցերի բազմամարդությունը և խաղաղ մթնոլորտը, որն ուղեկցեց նրանց ամբողջ մարզով: Ցույցերին հետևում են նաև արդեն ավանդական դարձած քայլերթերը, որոնք իրենց սիմվոլիզմով հիշեցնում են 2018թ․ հեղափոխությունը:

Նշանակալից դարձավ նաև Գորիսում արված հայտարարությունը, որով Փաշինյանը հայտարարեց, որ ամսի 18-ին Հանրապետության Հրապարակում պլանավորված հանրահավաքը  տեղափոխվում է ամսի 17-ին: Հիշեցնեմ, որ ամսի 18-ին նշանակված էին և՛ «Քաղաքացիական Պայմանագրի», և թե՛ «Հայաստան» դաշինքի հանրահավաքները, ինչը բավականին ռիսկային էր և կար բախումների վտանգ, սակայն Փաշինյանը ինքն արեց առաջին քայլը իրավիճակի թուլացման համար՝  դարձյալ պատասխանատվությունն ընդունելով իր վրա։

Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago