Քաղաքականություն

Ձեր հոլովակները ձեր չունեցած պատվի մասին են

Սեփական նախընտրական հոլովակները և քարոզարշավը կազմելիս որոշ քաղաքական ուժեր մոռանում են վերհիշել իրենց անցած ուղին մինչ տեսանյութը հրապարակելը։ Էժանագին մանիպուլյացիաների դիմելով՝ փորձում են խեղաթյուրել իրականությունը, օգտագործում են կոնտեքստից դուրս մտքեր և ձայնագրություններ՝ հնչեցված իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։ Նման գործելաոճը ակնհայտ խոսում է այն մասին, որ տեսանյութի հեղինակները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները, ակնհայտ գիտակցում են սեփական ուժի մերժված լինելը և ոչինչ չունենալով ընտրազանգվածին տալու՝ ստիպված են դիմել նմանատիպ «հնարքների»։

Տեսանյութում առկա կադրերը հակասում են սեփական կառավարման շրջանի վարքագծին․ մոռանալով իրենց «ֆուտբոլային» դիվանագիտության մասին՝ օգտագործում են Թուրքիայի դրոշը, դրանով իսկ փորձում վարկաբեկել և խաղալ հանրության լայն շերտի մոտ սիմվոլիզմի դեմ ունեցած ատելության հետ։

Տեսանյութի միակ իմաստն է անհիմն  վարկաբեկման ենթարկել անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով դակել անտեղի էպիտետներ։ Դրանով իսկ նրանք ևս մեկ անգամ ապացուցում են իրենց սեփական տկարությունը և ժողովրդին առաջարկելու ոչինչ չունենալը։

Առհասարակ՝  ամբողջ քարոզարշավի ընթացքում «Պատիվ  ունեմ» դաշինքի քարոզչությունը հիմնված է եղել ոչ թե սեփականը ներկայացնելու, այլ ներկայիս կառավարությանը և անձամբ Փաշինյանին հարվածելու վրա։ Սերիալներից հայտնի դերասանները նախընտրական շրջանում  մոբիլիզացվել են «Պատիվ  ունեմ» դաշինքին գովազդելու գործի համար։

Սիթքոմային ոճի մեջ նկարված տեսանյութերը կենցաղային մակարդակի են  հասցնում  սեփական քարոզարշավը և վճռում սեփական պարտությունը։

Բագրատ Վարդանյան

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

5 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago