Լրահոս 24/7

Միքայել Զոլյանը չի մասնակցի ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու, բայց որպես ՀՀ քաղաքացի իր ձայնը կտա ՔՊ-ին

ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ընտրություններին որպես թեկնածու չի մասնակցելու։ Նա հայտնել է, որ իր ձայնը տալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ նշելով, որ, իր համոզմամբ, այսօր այդպիսի ընտրությունը միակ իրական երաշխիքն է քրեաօլիգարխիկ ռեստավրացիայի դեմ։

«Հավանաբար գիտեք, որ ես չեմ մասնակցում այս ընտրություններին որպես թեկնածու։ Այո, ես որոշել եմ դուրս գալ քաղաքականությունից և վերադառնալ այն գործունեությանը, որն ավելի շատ է համապատասխանում իմ խառնվածքին և իմ ունակություններին։ Կարծում եմ, որ ես ավելի շատ օգուտ կարող եմ բերել մեր երկրին որպես դասախոս, գիտնական և վերլուծաբան, քան որպես պաշտոնյա և քաղաքական գործիչ։

Բայց այսօր չեմ կարող չհայտնել իմ դիրքորոշումն ընտրությունների վերաբերյալ։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ես պատրաստվում եմ իմ ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այն մարդկանց, ում համար իմ կարծիքն արժեքավոր է, հորդորում եմ հետևել իմ օրինակին։ Իմ համոզմամբ, այսօր այդպիսի ընտրությունը միակ իրական երաշխիքն է քրեաօլիգարխիկ ռեստավրացիայի դեմ։

Իհարկե, որևէ մեկին չեմ փորձում պարտադրել իմ կարծիքը, ամեն մեկն ինքն է որոշում։ Բայց ունեմ մի մեծ խնդրանք՝ քվեարկության ժամանակ առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ սթափ հաշվարկով։ Խնդրում եմ զգուշանալ այն ուժերից, որոնք խաղում են մեր ցավի, մեր կորուստների և մեր դժբախտության վրա։ Նրանք, փորձում են անիրատեսական սպասումներ ձևավորելով, մարդկանց տանել իրենց hետևից, և, որքան էլ ցավալի է, անգամ որոշ բանիմաց և պարկեշտ մարդիկ դարձել են այդ քարոզչության զոհը։ Բայց նաև համոզված եմ, որ որքան էլ ոմանք հայհոյեն մեր երկրիրը և մեր ժողովրդին, ժողովուրդն իմաստուն է և կկատարի ճիշտ ընտրություն»,- գրել է Զոլյանը։

Նա նաեւ ավելացրել է, որ քոմենթներին չի պատասխանելու, հարցազրույցներ չի տալու․ «Եթե ուզում եք ինձ հետ զրուցել, կարող եք այսօր ժամը 20։00-ին գալ Հանրապետության հրապարակ, ես այնտեղ եմ լինելու»։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

28 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

18 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago