Քաղաքականություն

Արման Թաթոյանը նամակ է հղել վարչապետի պաշտոնկատար Նիկոլ Փաշինյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այսօր նամակ է հղել և բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը՝ կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:

«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կտրամադրի հավաքված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները, և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը: Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները. 

1) կյանքի իրավունք. Կոնվենցիայի 2-րդ հոդված.

2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք. Կոնվենցիայի 5-րդ հոդված.

3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք. Կոնվենցիայի 8-րդ հոդված.

4) սեփականության իրավունք. 1-ին արձանագրության 1-ին հոդված.

5) տեղաշարժի ազատություն. 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն: 

Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

12 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

13 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

15 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

16 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

17 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

18 hours ago