Ամիսներ շարունակ փորձեր, նախապատրաստական աշխատանքներ և մեծ սպասում:
Մի քանի ժամից Ազգային ժողովի բակում կկայանա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը:
Երևանի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 300 սաներից կազմված նվագախումբն ու երգչախումբը հանդես կգան համերգային հետաքրքիր ծրագրով: Հնչելու են բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Երեկոյի ընթացքում սպասվում է նաև պրեմիերա: Առաջին անգամ կներկայացվի մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ նվագախմբի համար: Խոսքերի հեղինակը Կարեն Անտաշյանն է:
Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին նվիրված բացօթյա համերգը կկայանա այսօր՝ հուլիսի 12-ին, երեկոյան ժամը 20:30-ին: Մուտքն ազատ է:
ԵՄ երկրները կարող են առաջիկա օրերին հաստատել 28 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ…
Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի. Նման կարծիք…
Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել…
Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտային հարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։…
Իրաքում Իրանի աջակցությունը վայելող զինյալ խմբերը պատրաստակամություն են հայտնել զինաթափվելու՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտությունից…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում…