

fip.am | Ավարտին է մոտենում 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այս քարոզարշավում իրենց ուրույն դերն ունեն սոցիալական ցանցերում գործող «ֆեյքային ֆաբրիկաները», որոնք փորձում են այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ հասարակական մեծ աջակցության, վստահության տպավորություն ստեղծել և զբաղվում են տարատեսակ քարոզչության տարածմամբ՝ փորձելով այդպիսով ազդել հանրային կարծիքի վրա։
Այս տարվա փետրվարի 6-ին երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում, խոսելով գործող իշխանությունների մասին, հայտարարել էր, որ «նրանք մարդիկ են, որոնց հիմնական մտահոգությունը Ֆեյսբուքում լայքերի քանակն է և նրանց համար հայրենիքը վիրտուալ իրողություններն ու սոցիալական ցանցերն են»։
«Փաստերի ստուգման հարթակի» հետաքննության արդյունքում, սակայն, բացահայտվել է Ֆեյսբուքում Քոչարյանին և «Հայաստան» դաշինքի օգտին քարոզչություն իրականացնող շուրջ 200 օգտահաշվից բաղկացած «ֆեյքերի բանակ», ինչպես նաև բազմաթիվ ֆեյսբուքյան էջեր, ուսումնասիրվել են դրանց գործելաոճն ու գործունեության նմանությունները։
Հետազոտության շրջանակում բացահայտված ֆեյքերի ցուցակը վերջնական չէ, և հավանական է, որ դրանց թիվը շատ ավելի մեծ է։ Ցուցակում ներառված են միայն ներկա շրջանում ակտիվորեն և համակարգված գործող օգտահաշիվները։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…