Ամերիկացի արդի փիլիսոփա Նասսիմ Նիկոլաս Թալեբը իր հոդվածներից մեկում անդրադարձել էր մարդկության ամենավտանգավոր սպառնալիքին, այն է` մարդկանց ազդեցիկ մի խավ, որոնց նա անվանեց «Ինդելեկտուալ ապուշներ»: Մարդկաց նման պահելակերպը բնորոշվում է սեփակամ կարծիքի անհիմն գերագնահատմամբ, ուրիշ կարծիք ընկալելու կարողության բացակայությամբ, և որպես արդյունք՝ այլախոհությանը պատասխանում են ատելությամբ կամ վիրավորանքներով:
Նման մարդկանց Թալեբը բնորոշում է որպես իրականությունից կտրված և իրենց սեփական ենթագիտակցությունում ապրելուն հակված մարդիկ:
Նման որակումներով մարդկանց պակաս չի զգացվում Հայաստանում, մասնավորապես՝ ընդդիմադիր շրջանակներում, որոնք այս օրերին լարման մեջ են պահում հանրությանը և առիթը բաց չեն թողում վիրավորել իրենց հետ անհամակարծիք մարդկանց: Շատ հաճախ այդ վիրավորանքները հնչում են այն պատճառով, որ «Ինտելեկտուալ ապուշ»-ները մտավոր պաշարների սպառվելուց հետո ստիպված են դիմել վիրավորանքների կամ պիտակավորումների, որպեսզի խուսափեն խոսակցությունը օպոնենտի օգտին ավարտելուց:
Թավշյա հեղափոխությունից հետո իրենց մտավորական որակած մի շարք մարդիկ, որոնք մեծամասամբ սերտ կապերի մեջ էին նախկին իշխանության հետ, սկսեցին չհամաձայնվել հեղափոխության հետ՝ փորձելով հենց օրորոցում խեղդել հեղափոխությունը և «կոմպրոմատներ» հավաքել ապագայում դրանք որպես խաղաքարտ օգտագործելու համար:
Այս դասակարգաման մեջ առանձին դասակարգ են կազմում դավադրության տեսությունների հետևորդները, որոնք թե՛ լավ, թե՛ վատ իրադարձություններին, չկարողանալով արձագանքել իրենց իսկ հարիր անհիմն ինքնավստահությամբ, ստիպված իրավիճակի մեղավորներին փնտրում են օդում ջրում և ցամաքում: Հեղափոխությունը առաջին իսկ օրերից սկսվեց պղտորվել Ջորջ Սորոսի անունով, ում հիմնադրամի համբավը օգտագործելով կարելի է փչացնել ամեն ինչ, հատկապես հետխորհրդային տարածքում: Այս մեթոդը ակտիվորեն կրառվում է Կրեմլի սատելիտ ուժերի, լրատվականների և հենց պաշտոնական «Կրեմլի» կողմից: «Բաց հասարակությունների հիմնադրամը»՝ այլ կերպ ասած Սորոսի գրասենյակը միշտ եղել է անհիմն թիրախավորված, բայց մեղադրողներից շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ով է Սորոսը և ինչով է նա ընդհանրապես զբաղված:
Նման խառնվածքի մարդիկ խուսափում են հավասարակշռված բանավեճերից և նախընտրում են մենախոսություններ, որպեսզի կարողանան բարձրաձայնել իրենց սեփական կարծիքը ամպագորգոռ խոսքերով, դրանով իսկ գրավել համախոհների լսարան և նրանց հետ միասին ստեղծել տանդեմ: Իրենց կարծիքը չկիսող հանրության շերտի կարիքներն ու ցանկությունները բարձրաձայնող և այդ ցանկություններն ի կատար ածող ուժերին մեղադրում են պոպուլիզմի մեջ, դրանով իսկ գաղափարներն արժեզրկում իրենց շրջանակում, դրանով իսկ շղթայական ռեակցիայով անարգանք ցուցաբերում ժողովրդի այլ՝ հաճախ ավելի լայն շերտին։
Նման մարդկանց առկայությունը նկատելի ակնհայտ դարձավ հետպատերազմյան և նախընտրական շրջանում, երբ հանրությունը խոցելի էր:
«Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու դաշնակցական Գեղամ Մանուկյանը, լինելով ԱԺ-ում ժողովրդի ձայնը լինելու հավակնորդ, իրեն թույլ է տալիս հարյուր հազարավոր քաղաքացիներին, ովքեր աջակցում են ներկայիս կառավարությանը, հրապարակայնորեն «*** -ի տղա» անվանել։ Ցավոք, նման դեպքերը հազվադեպ չեն, և հենց նման էժանագին մանիպուլացիաների դիմելով փորձում են կերտել ուժեղ անվախ առաջնորդների կերպար։
Վերոնկարագրյալ ուժերի ժամերն արդեն հաշված են։ Ժողովուրդն իր ընտրությամբ կպատասխանի այս ամբողջ շրջանի ատելությանն ու հակապետական գործելակերպին։
Բագրատ Վարդանյան