Քաղաքականություն

Ընտրողներին ուղղորդելու կասկածանքով բերման է ենթարկվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը

Մոտ երկու ժամ առաջ բերման է ենթարկվել և ոստիկանության Կենտրոնականի բաժին տեղափոխվել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Գրիգորյանը բերման է ենթարկվել ընտրողներին ուղղորդելու կասկածանքով: Գրիգորյանն արդեն ազատ է արձակվել:

Նշենք, որ վերջինս բերման է ենթարկվել ընտրական տեղամասերից մեկից, որտեղ առավոտից աշխատում է որպես վստահված անձ: Նույն ընտրատեղամասում ժամեր առաջ միջադեպ էր գրանցվել վստահված անձանց ու լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի միջև, փորձել էին խոչընդոտել վերջինիս աշխատանքին՝ դուրս հրավիրելով ընտրատեղամասից ու հրաժարվելով ներկայանալ:

Արմեն Գրիգորյանն էլ միջադեպի մասին նշել էր, թե ԶԼՄ  ներկայացուցիչը խանգարել է ընտրական պրոցեսը, սադրել ընտրողներին և հանձնաժողովի անդամներին։

Պրոդյուսերը «Հայաստան» դաշինքի համակիրներից է:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

6 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago