Լրահոս 24/7

ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն. Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կենտրոնական շտաբում ելույթի ժամանակ շեշտեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն:

«Իհարկե, այս ընթացքում մեր իրավապահ մարմինները կարողացան բավական էֆեկտիվ գործել ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ։ Առաձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին՝ դժվար առաքելությունն իրականացնելու համար: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ երևույթներն իսպառ վերացնել և չեզոքացնել հնարավոր չի եղել, և դրանք որոշակի ազդեցություն են ունեցել ընտրությունների վրա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի թեկնածուն նշեց, որ հենց առաջիկա օրերից քաղաքական կոնսուլտացիաներ են սկսելու ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու նրանց պատկերացումները քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին։ 

«ՀՀ ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տվել է մանդատ առաջնորդել երկիրը, և նաև ինձ, որպես ՔՊԿ վարչապետի թեկնածու, առաջնորդելու երկիրը։ Մենք առավելագույնը կանենք քննարկելու և այս մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները, և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար։ Ուզում եմ այս ֆոնի վրա նաև շեշտել, որ օրենքի և իրավունքի դիկտատուրան այն հաջորդ ուղերձը և մանդատն է, որը ժողովուրդը տվել է մեզ և մենք ուղղակի չենք կարող հապաղել այդ մանդատը իրացնելու ճանապարհին»,- նշեց նա։

Փաշինյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին 8 ամիսների ընթացքում անցել է դժոխային փորձությունների միջով և հաղթահարել է դրանք: 

«Սա ոչ միայն յուրաքանչյուրի անհատական նվաճումն է, դա արտահայտությունն է այն փաստի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամբողջ թիմը սերում է մեր ժողովրդից, և մենք մեր մեջ կրում ենք մեր ժողովրդի լավագույն հատկանիշները»,- ասաց նա: 

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ վաղը ունեն պլանավորված միջոցառում։

«Ես մեր բոլոր ընտրողներին վաղը՝ ժամը 20։00-ին, հրավիրում եմ Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա խորհրդանշական պողպատե մանդատի հանձնումը ՀՀ ընտրված վարչապետին, ըստ էության, և նրա քաղաքական թիմին»,- ասաց նա։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago