Քաղաքականություն
21.06.2021

Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ. Նորիկյան

«Ավարտվեց մեր պատմության առանցքային շրջափուլերից մեկը: Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «խաղի կանոնների» բնույթը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը՝ շարունակելով.

««Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, իսկ արձանագրված շուրջ 4000 ձայնը գալիս է վկայելու, որ դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու համար:

Անհատապես հայտնում եմ երախտագիտությունս «Արդար Հայաստան» կուսակցությանն ընտրած մեր բոլոր քաղաքացիներին:

Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ:

Մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, վաղվա օրվա հանդեպ հույս ու վստահություն՝ արժանապատիվ բարեկեցություն, պաշտպանված ու անվտանգ Հայաստանի կառուցման հաստատակամությամբ:

Ֆրանսիացիները հրաշալի են ձևակերպել. «Երբե՛ք ձեռքերդ վայր չդնես…»:
Չե՛նք դնելու, շարժվելու ենք առաջ՝ արդար Հայաստան կառուցելու վճռականությամբ:

Հ.Գ. Այսօր երեկոյան կհրապարակվի «Արդար Հայաստան» կուսակցության պաշտոնական դիրքորոշումը՝ ընտրությունների ընթացքի, արդյունքների և առաջիկա անելիքների մասին»:

Նշենք, որ «Արդար Հայաստան» կուսակցությունն այս ընտրություններում չի հաղթահարել 1 տոկոսի շեմը:

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50