Տարածաշրջան
21.06.2021

ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել:

Երևանում ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները՝ այս մասին ասուլիսում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:

«Ընդհանուր կարծիքն այն է, որ ընտրությունները սկսվել են առանց աղմուկի ու իրարանցումների: Արդյունքների մասին պատրաստվել է վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա, ընտրությունները կազմակերպված են եղել բարձր կազմակերպչական մակարդակով»,- ասել է Նեմատովը։

Առաքելության ղեկավարը նշել է, որ Հայաստանում իրենց դիտորդական խումբն այցելել է մոտ 700 ընտրատեղամաս, դիտորդական առաքելության կազմում եղել է 96 անձ: Ըստ Նեմատովի՝ նրանք բոլորն էլ փորձառու անձինք են՝ պատգամավորներ, ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից, ռուս-բելառուսական միությունից: 

«Մենք դիտորդական առաքելությունն անցկացրել ենք ազատ, անկողմնակալ, առանց միջամտելու Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի օրենքների հիման վրա»,- հավելել է Նեմատովը։

Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովները ստեղծել են բոլոր պայմանները՝ ազատ կամարտահայտման իրավունքներն իրականացնելու համար:

Լրահոս
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43