Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակցությանը ԱԺ արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթելու և որպես մեծամասնություն կառավարության ձևավորելու համար»,- գրել է Փայլանը:














