

Այո՛, Հայաստանը ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին, և դա փաստ է: Կարևոր է, որ մեր քաղաքացիներն են որոշում, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Այժմ ես ցանկանում եմ վերադառնալ հայ ռազմագերիների թեմային: Ես ցանկանում եմ բառացի մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ, որը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ առաջ օկուպացված Շուշի ուղևորվելու ճանապարհին:
Էմինե Էրդողանը հարց է ուղղում Ալիևին, թե արդյոք դեռ շա՞տ հայ ռազմագերիներ կան՝ Բաքվում պահվող: Հարցին ի պատասխան՝ Ալիևը ուրախությամբ նշում է՝ այո՛, շատ: Էմինե Էրդողանն ասում է՝ շատ լավ է, վերադարձրու նրանց փոքր «պորցիաներով»: Սա բառացի նրանց խոսակցությունն է, տեսանյութը հասանելի է Յութուբով:
Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ են, իսկ նրանց առաջնորդներն իրենց այսպես են պահում: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլև սա ուղղակի աննորմալ և անմարդկային մի բան է: Եվ ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ռազմագերիների հարազատները մեզ հարցնում են՝ ի՞նչ է Եվրոպան անում, որ օգնի վերադարձնել մեր հարազատներին:
Մենք պատասխանում ենք՝ քննարկում են, դատապարտում են, և արդյունքում մենք ունենք ռազմագերիների՝ փոքր «պորցիաներով» վերադարձ, մինչդեռ Բաքվում բազմաթիվ գերիներ կան, իսկ նրանց ընտանիքները տառապում են: Ավելի քան կես տարի է անցել, ինչ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը զինադադարի հայտարարություն են ստորագրել: Հայաստանն իրագործել է իր պարտավորությունները, Ադրբեջանն է, որ հրաժարվում է դա անել, և հետո գալիս են այստեղ ու ասում՝ գիտե՞ք, մենք 15 ռազմագերի ենք վերադարձրել: Շատ շնորհակալ ենք, բայց ես ցանկանում են ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության:Ես ցանկանում եմ ասել, որ խաղաղությունը զուտ գեղեցիկ բառ չէ, մենք արժևորում ենք խաղաղությունը ավելի, քան ցանկացած այլ ժողովուրդ, քանի որ մենք գիտենք, թե ինչ է դա՝ կորցնել թանկ մարդկանց, լինել պատերազմի մեջ, բայց խաղաղությունը ենթադրում է գործողություն, համառ աշխատանք, իսկ խաղաղության ադրբեջանական ձևը նշանակում է՝ ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք, գերի պահել հայ ռազմագերիներին, պետական մակարդակով ապամարդկայնացնել հայ ժողովրդին, իսկ հետո գալ այստեղ և գեղեցիկ ձևով խոսել խաղաղության մասին: Ադրբեջանցի՛ գործընկերներ, եթե խաղաղություն եք ուզում, վերադարձեք ձեր երկիր և հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին գործել համաձայն միջազգային իրավունքի՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից: Մենք պատերազմ չենք ուզում, ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն՝ գործե՛ք»,- ասել է Հայրապետյանը:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…