Քաղաքականություն

Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիտվայի նախագահին. ԱԳՆ

Հունիսի 21-ին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։

Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց կարևոր առաքելության ընթացքում: Գիտանաս Նաուսեդան շնորհավորեց նաև հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կայացման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն երկրում առկա ներքաղաքական լարվածության թոթափմանը։ Անդրադառնալով հայ-լիտվական հարաբերությունների պատմությանը՝ Լիտվայի նախագահը նշեց, որ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է՝ ընգծելով, որ 1991 թվականին Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը: Անդրադարձ եղավ նաև Լիտվայի առանցքային դերին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում:

Շնորհակալություն հայտնելով Լիտվայի նախագահին ընդունելության համար՝ դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Լիտվայի հետ համագործակցության առավել սերտացմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ աշխատելու պարարտ հող է տեսնում հատկապես տնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը: Դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Լիտվային պատերազմի օրերին հայկական կողմին ցուցաբերված աջակցության համար: Հակամարտության տևական և կայուն կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

29 minutes ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

8 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

8 hours ago