ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Seaside Startup Summit-ի տարածած հայտարարությանը, որում նշվում է, որ «Սամմիթի» անցկացումն այս տարի չեղարկվում է համապատասխան գերատեսչության կողմից տարածք չտրամադրելու պատճառով:
Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, որ Seaside Startup Summit-ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին:
««Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Շրջակա միջավայրի նախարարությանը հասցեագրվել է երեք գրություն։Առաջին գրությանն ի պատասխան՝ նախարարությունն առաջարկել է «Sevan Startup Summit 2021» միջոցառման կազմակերպման համար դիտարկել Ծովագյուղի համայնքին հարակից պարկի հանրային լողափի կամ Դրախտիկի հանրային լողափի տարածքները, ինչից վերջիններս հրաժարվել են և մեկ այլ գրությամբ տեղեկացրել, որ ցանկանում են այն կազմակերպել «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարևանությամբ՝ Նորաշենի արգելավայրի տարածքում։ Նորաշենի արգելոցի և արգելավայրի ստեղծման նպատակը Նորաշեն համայնքին հարակից կղզիներում թռչունների՝ մասնավորապես հայկական որորի, որպես Հայաստանում բնադրող միակ էնդեմիկ թռչունի, ինչպես նաև «Նորաշենի» արգելավայրում չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգստի ու ապրելակերպի բնական պայմանների ապահովումն է: «Սևան» ազգային պարկի տարածքում հայկական որորը հիմնականում ձվադրում է Նորաշենի արգելավայրի և նրան սահմանակից Նորաշենի արգելոցի հարակից կղզյակներում, բնակվում է և՛ ագելավայրում, և՛ արգելոցում։ Վերջին տարիների ընթացքում (2019-2020 թթ.) Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով, ինչպես նաև 2020 թվականին համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ արգելոցի և արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում թռչունների ձվադրման վայրերը փոխվել են և դրանք սկսել են ձվադրել նաև արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում: Մարդկային գործոնի ազդեցությունը նվազեցնելու արդյունքում վերջին տարիներին ավելացել են նաև չվահյուր թռչունների տեսակները և քանակը: Կազմակերպիչները ներկայացրել են մեկ այլ գրություն, որով խնդրել են վերանայել որոշումը և կից ներկայացրել միջոցառման կազմակերպչական, նախապատրաստական և ապամոնտաժման աշխատանքների մանրամասները և ժամկետները։ Այն է՝ հրավիրված 10000 հյուրերի և այցելուների մուտքը տարածք, միջոցառման անցկացման համար նախատեսվող մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ (64 օր), 600 վրան, 2 բեմ, 40 բիոզուգարանների տեղադրում, ձայնային և լուսային ձևավորումներ։
Ինչին ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է որ, «Sevan Startup Summit 2021»-ի բավականին երկար տևողությամբ բազմահազարանոց միջոցառման անցկացումը լիովին կիմաստազրկի ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող արգելոցի և արգելավայրի պահպանությունը, նման ձևավորումները ամբողջովին կխաթարեն ոչ միայն այնտեղ բնադրող և բնակվող թռչունների բնականոն ապրելակերպի պայմանները, այլև կվտանգեն և կվնասեն հայկական որորի պոպուլյացիան։ Ինչպես նաև հատուկ ռեժիմով պահպանության տարածքում նման մարդկային ծանրաբեռնվածությունը կհանգեցնի հանրային բացասական արձագանքի և խնդիրներ կստեղծի ՊՈԱԿ-ի տարածքում օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների կիրառման համար՝ այլ անձանց և կազմակերպությունների արգելավայրի տարածքում հանրային միջոցառումների կազմակերպման դիմումների մերժման համար:
Սակայն հարցը ևս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո և հաշվի առնելով միջոցառման կարևորությունը, կազմակերպիչներին այնուամենայնիվ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է այդ վայրում անցկացնել միջոցառումը, բայց մի շարք սահմանափակումներով (գրությունը կցվում է)՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով և արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով, ինչից նրանք ևս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10 հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումներով հնարավոր չէ իրականացնել։ Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և շահագրգիռ շրջանակներին թյուրընկալման մեջ գցելուց։ Ցավում եմ, որ կազմակերպիչները «Սամմիթը» չեղարկելու որոշում են կայացրել։ Ուժի մեջ է մնում միջոցառման անցկացման առաջարկը ՇՄՆ «Սևան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ»,- ասված է նախարարի պաշտոնակատարի Ֆեյսբուքի գրառման մեջ:
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…