Այսօր Բրյուսելում մեկնարկել է ԵՄ գագաթնաժողովը:
Ըստ միջազգային ԶԼՄ-ների տվյալների, Եվրամիության անդամ պետություների ղեկավարները երկօրյա հանդիպումների ժամանակ կանդրադառնան Բելառուսի իրավիճակին, Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերություններին: Գերմանիան և Ֆրանսիան կոչ են անում ԵՄ նոր ռազմավարություն իրականացնել, որը նախատեսում է ավելի սերտ շփումներ Մոսկվայի հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է հետևել ԱՄՆ նախագահ Բայդենի օրինակին և ուղղակի երկխոսություն սկսել Ռուսաստանի իշխանությունների հետ: Նա նույնիսկ առաջարկել է նախագահ Պուտինին հրավիրել ԵՄ գագաթնաժողով:
Սակայն բրյուսելյան հանդիպումների առաջնային թեման համարվում է միգրացիայի խնդիրը: Ենթադրվում է, որ եվրոպացի ղեկավարները համաձայնության կգան հետագայում էլ Թուրքիային վճարելու հարցում, փախստականներին ընդունելու համար: Այսօր Թուրքիայի տարածքում 3 միլիոն ներգաղթյալ կա, որոնք ցանկանում են հասնել Եվրոպա:

















