Կրթություն

Ֆրանսիայի նախագահի անունից Սյուզան Ղարամյանին շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան»

2021թ. հունիսի 22-ին, Մատենադարանում Հայաստանի ֆրանսերենի ուսուցիչների համաժողովի ավարտին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը Արժանիքի ազգային շքանշան է հանձնել Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տնօրեն և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ տիկին Սյուզան Ղարամյանին:

«Տիկին Ղարամյան, ֆրանսերենի խթանմանն ուղղված ձեր գործողության միջոցով Դուք զգալի ներդրում եք ունեցել Ֆրանսիայի, Հայաստանում նրա մշակույթի և լեզվի տարածման գործում»,- ասել է դեսպանը նշելով, որ տիկին Ղարամյանը վճռական ազդակ էր հաղորդել ֆրանսերենի վերածննդին՝ 2001 թվականի հունվարին հիմնելով Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիան, որի քսանամյակը նշում ենք այս տարի:

«Որպես այդ ասոցիացիայի նախագահ` Ձեզ հաջողվել է ստեղծել Հայաստանի կրթության նախարարության կողմից հաստատված երկարաժամկետ շարունակական կրթության համակարգ: Ամենամյա ավանդական վերապատրաստման սեմինարը, որն արդեն 18-րդ տարին է, ինչ անցակցվում է Հայաստանում, մանկավարժական հմտությունների փոխանցման եզակի պահ է, որն ամեն տարի սպասում են ֆրանսերենի բոլոր ուսուցիչները: »,- նշել է դեսպանը:

Ժոնաթան Լաքոտը հիշեցրել է տիկին Ղարամյանի հիմնարար ներդրումը Հայաստանում ֆրանսերենի առաջխաղացման գործում 2003 թ. ապրիլի 2-ին Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի ստեղծման և զարգացման միջոցով: Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը միակ Ալիանսն է Կովկասում և այն նաև ֆրանսերենի իմացության ֆրանսիական դիպլոմներ շնորհող (DELF, DALF, TCF) միակ ազգային քննական կենտրոնն է:

«Ձեր դերը Հայաստանում ֆրանսերենի առաջխաղացման գործում հատկապես կարևորվեց 2018 թ. Հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովում, որը համընկավ Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի տասնհինգերորդ տարեդարձի հետ», – հիշեցրել է դեսպանը:

Դեսպանը նշել է, որ այս շքանշանը ստանալով, տիկին Սյուզան Ղարամյանը միանաում 185,000 կանանց և տղամարդկանց մի համայնքի, որոնք պարգևատրվել են ամենատարբեր ոլորտներում իրենց նշանակալի ծառայությունների համար: Արժանիքի ազգային շքանշանը գեներալ Դը Գոլի կողմից հիմնադրված ազգային շքանշան է, որով պարգևատրվում են բոլոր բնագավառներից մարդիկ՝ իրենց գործունեության և Ֆրանսիայի արժևորման գործի մեջ իրենց ներդրման համար:

«Սիրելի տիկին Ղարամյան, Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի անունից և ինձ վերապահված լիազորություններով կարգում եմ Ձեզ Արժանիքի ազգային ասպետ», – ասել է դեսպանը:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին՝ տիկին Ղարամյանը նշել է, որ հպարտ է, որ իր ամբողջ կյանքը նվիրել է Ֆրանսիան, նրա գեղեցիկ լեզուն և մշակույթը խթանելու գործին: «Այս բարձր պարգևն ինձ սատարում է իմ ընտրած ուղին շարունակելու և էլ ավելի քաջություն տալիս՝ գալիք ճանապարհի համար:», – ասել է Սյուզան Ղարամյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago